ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մա-սով՝ Արտակ Մանուկյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,-ասված է որոշման մեջ:

Իր հերթին, Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: