ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման համաձայնագրի կնքման հարցում Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի աջակցությունը։ Նա նշել է, որ համաձայնագիրը կհամապատասխանի Պեկինի շահերին, փոխանցում է Reuters–ը։

Նրա խոսքով, Հյուսիսային Կորեայի հետ համաձայնագրի կնքումն ամբողջ աշխարհի համար հրաշալի կլինի, դա նաեւ լավ է Չինաստանի համար»։ «Ես չեմ կարծում, որ Չինաստանը գոհ կլիներ իր սահմաններին այդքան մոտ տեղակայված միջուկային զենքով, այդ պատճառով Չինաստանը շատ ուրախ է»,–լրագրողներին ասել է Թրամփը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետ հանդիպումից հետո։

Նա հայտնել է, որ մտադիր է կապ հաստատել Սի Ցզիպինի հետ մինչեւ Սինգապուրից կհասնի Վաշինթոն։ Թրամփն ընդգծել է, որ Պեկինը ներգրավված կլինի հետագա քննարկումներում։