Tesla Inc ընկերությունը աշխատողների մոտ 9 տոկոսին կրճատում է: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը, քանի որ նա մտադիր է կրճատել ծախսերը՝ առանց վտանգելու Model 3  սեդանի արտադրության աճը:

 «Այդ ջանքերի եւ ծախսերի կրճատման եւ շահույթ ստանալու անհրաժեշտության շրջանակում մենք ստիպված եղանք մեր գործընկերների 9 տոկոսին կրճատելու մասին դժվար որոշում կայացնել», - ասել է Մասկը`հավելելով, որ այս որոշումը չի ազդի առաջիկա ամիսներին Model 3-ի արտադրության նպատակային  ցուցանիշներին հասնելու՝ ընկերության կարողության վրա: