Լոնդոնյան աճուրդում վաճառվել է Hermes ապրանքանիշի 10 տարեկան Birkin պայուսակը: Այն վաճառվել է ռեկորդային 217.144 դոլարով: Այդպես, նոր եվրոպական ռեկորդ է սահմանվել աճուրդում վաճառված ամենաթանկարժեք պայուսակի համար: Պայուսակը պատրաստված է կոկորդիլոսի կաշվից եւ զարդարված է ադամանդներով, փոխանցում է BBC-ն: 

Ամենաթանկ Birkin պայուսակը դարձել էր հոնկոնգյան աճուրդում 380 հազար դոլարով վաճառված օրինակը: