Ռուս ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը տեղափոխվել է Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոց, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Բժիշկները, ըստ գործակալության զրուցակցի, 82-ամյա Գովորուխինի վիճակը գնահատում են որպես ծայրահեղ ծանր:

Ռուսական լրատվամիջոցները շտապել էին հայտնել ռեժիսորի մահվան մասին: Սակայն Գովորուխինի օգնականը հերքել է ռեժիսորի մահվան մասին հաղորդումները: «Նա ողջ է: Այլեւս ոչինչ չենք մեկնաբանում»,- ասել է նա Life-ին տված մեկնաբանությունում: