Apple-ը նոր սերնդի սմարթֆոնների եւ պլանշետների լիցքավորման սարքի եւ տվյալների փոխանցման միակցիչը մտադիր է փոխել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Digitimes պորտալին եւ սարքավորումների մատակարարներին:

Հրատարակության աղբյուրների համաձայն, արտադրողները նախատեսում են iPhone-ի հաջորդ մոդելը Lightning միակցիչի փոխարեն USB-C-ով ներկայացնել: Սմարթֆոնը կթողարկվի 2019 թվականին:

Ընկերությունը USB-C միակցիչն արդեն օգտագործել է MacBook համակարգիչներում: Դա բացասաբար ազդեց ընկերության վաճառքի վրա, նշվում է հոդվածում:

Այնուամենայնիվ, Apple-ի արտադրանքը USB-C միակցիչով ներկայացնելը կարագացնի լիցքավորման սարքերի միասնականացման գործընթացը, նշում են հրատարակության զրուցակիցները: