ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի Սենթ Պոլ քաղաքում 25 հարկանի շենքի վրա բարձրացած ջրարջը սոցցանցերում գրավել է ամբողջ աշխարհի օգտատերերի ուշադրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կենդանուն առաջին անգամ նկատել են երկուշաբթի Սենթ Պոլի գրասենյակային  շենքի ճակատային մասում:

Հաջորդ օրը MPR ռադիոկայանի աշխատակիցները նկատել են, որ ջրարջը դեռ այնտեղ է գտնվում: Երկար փայտի միջոցով նրան փորձել են հանել, սակայն կենդանին փախել է եւ սկսել վերեւ բարձրանալ:

Փրկարարական աշխատանքի հետ դժվարություններ են առաջացել. դեպքի վայր ժամանած հրշեջները, գնահատելով իրավիճակը, հաղորդել են, որ չեն կարողանա օգնել կենդանուն, իսկ շենքի պատուհանները չեն բացվում:

Ջրարջը, երեքշաբթի հասնելով 23-րդ հարկին, որոշել է հանգստնալ եւ քնել է: Չորեքշաբթի գիշերն ի վերջո կենդանին հասել է տանիքին, որտեղ նրան բռնել է շենքը սպասարկող անձնակազմը: