Porsche ընկերությունը հրապարակել է իր առաջին սերիական էլեկտրական մեքենայի հոլովակը, որի թողարկումը կսկսվի 2020 թվականին, հաղորդում է Autonews.ru-ն:

Մինչ այդ ընկերությունն ընտրել էր նոր «կանաչ» մեքենայի անունը, որը կկոչվի  Taycan: Ավտոմեքենայի անունը կարելի է թարգմանել որպես «կյանքով լի երիտասարդ ձի»:

Ապրանքային մոդելի նախագուշակը, որը կոչվում էր Mission E, ցուցադրվել է 2016 թվականին Փարիզի ավտոսրահում: Նախատիպը համալրել են երկու էլեկտրական շարժիչներով: Շարժիչները միասին զարգացնում են ավելի քան 600 ձիաուժ, ինչի շնորհիվ էլեկտրական մեքենան 3,5 վայրկյանում մինչեւ 100 կմ /ժ արագություն է զարգացնում: