Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պահեստապետ Համբերիկ Գալստյանը հայտնվել է դատարան:

Ըստ մեղադրանքի՝ ավելի քան 30 տարի համալսարանում աշխատող Համբերիկ Գալստյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, քրեական գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2012թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ․ դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է իրեն պատասխանատու պահպանման վստահված, 12 մլն դրամի գրենական եւ տնտեսական ապրանքներ:

Պահեստապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել: