Մահացել է Ստանիսլավ Գովորուխինը, հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը լիագումար նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որը «Բարվիխա» առողջարանում 10:37-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Ստանիսլավ Սերգեւեիչ Գովորուխինը: Նա հիվանդության դեմ մինչեւ վերջ պայքարեց, բայց այն նրան հաղթեց»,- ասել է քաղաքական գործիչը:

Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են Գովորուխինի հիշատակը:

Որոշ լրատվամիջոցներ նախօրեին տեղեկություններ էին տարածել ռոեժիսորի մահվան մասին, սակայն Գովորուխինի մամուլի քարտուղարը այդ տեղեկությունը հերքել էր: Ըստ որում՝ նա հրաժարվել էր մեկնաբանել ռեժիսորի առողջական վիճակը:

Ստանիսլավ Գովորուխինը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ է, սցենարիստ, «Ուղղահայաց», «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «XX դարի ծովահենները», «Կապիտան Գրանտի որոնումները», «Տաս նեգրիկներ», «Վորոշիլովան հրաձիգ», «Օրհնեք կնոջը» եւ այլ ֆիլմերի ռեժիսորն է: Քաղաքական կյանքին ակտիվ մասնակցություն է ունեցել՝ լինելով «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ: 2000 թվականին եղել է երկրի նախագահի թեկնածու: