Հայ անվանի  դերասան,  ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանին վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը:

«Այսօր արդեն հիվանդասենյակում է: Վիճակը գնահատվում է բավարար: Դժվարանում եմ ասել, թե որքան ժամանակ կմնա հիվանդանոցում: Կարծում եմ ՝մոտ մեկ շաբաթ կամ 10 օր: Այս պահին իր հետ աշխատում են հատուկ ֆիզիոթերապեւտներ, որ շուտ քայլի»,-ասաց ԲԿ տնօրենը:

Հիշեցնենք, որ հայ անվանի  դերասան,  ռեժիսոր, սցենարիստ 94-ամյա Երվանդ Մանարյանը հունիսի 11-ին կոտրել է ոտքը՝ ազդրի հատվածում, եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: