ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 14-ին, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Մոսկվայում գտնվող հայկական եկեղեցի։ Եկեղեցու ղողանջների ներքո հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ վարչապետին և նրա տիկնոջը ուղեկցել են եկեղեցի:

Դրանից հետո նմրանք այցելել են նաեւ Մոսկվայի հայկական Գր. Նարեկացու անվան վարժարան: ՀՀ վարչապետին ուղեկցում էր Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է «Լուժնիկի» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և ներկա է լինելու մեկնարկային՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղին:

Նախօրեին տեղի է ունեցել Նիոկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտի հետ: