Մոսկվա կատարած առաջին այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանի տիկնոջ՝ Մերի Տողանյանի ուղեկցությամբ այցելել է Մոսկովյան Կրեմլ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը նախօրեին ժամանել էին Մոսկվա՝ Ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը մասնակցելու համար: Երեկ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ մասնակցել է Աշխարհի գավաթին նվիրված գալա-համերգին: