Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը բանտից պատասխանել է իր հետ կապված հրահանգին բարձրագույն ընտրական հանձնաժողովին։

Սելահաթին Դեմիրթաշը Twitter–ի իր էջում գրել է. Այո, Էրդողան, այս անգամ համաձայն եմ քեզ հետ։ Նախագահի թեկնածու գրանցելու համար անհրաժեշտ պայմաններ են պետք։ Եւ դու դրանց չես համապատասխանում, քանի որ բարձրագույն հաստատություն ավարտելու դիպլոմ չունես ու մինչեւ հիմա ոչ մեկին այն ցույց չես տվել։ Պետք է ուղղել այդ սխալը»։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե սխալ է, որ կալանքի տակ գտնվող անձը նախագահի թեկնածու է գրանցվում։

Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը ձերբակալվել է «ահաբեկչական կառույցի գովք» անելու եւ «մարդկանց բռնությունների ուղղորդելու» մեղադրանքով։ Նրա նկատմամբ դատական վճիռ դեռ չկա։