Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը` «Փյունիկը», որը նոր մրցաշրջանից կվերանվանվի ֆուտբոլային ակումբ«Երևան», կղեկավարի ռուս հայտնի մարզիչ Անդրեյ Տալալաևը: Ակումբի սեփականատեր գործարար  Արթուր Սողոմոնյանը բազմիցս նշել է, որ առաջին թիմը լուրջ հավակնություններ ունի, որոնք իրագործելուհամար պետք է ամեն մրցաշրջանի հետ բարելավվի: «Փյունիկն» ունի 2 առաջնահերթ խնդիր: Առաջինը ուժեղ ակադեմիա կառուցելն է, չէ որ երեխաներն ակումբի ապագան են, իսկ երկրորդը` հիմնական թիմը Եվրոպա Լիգայի խմբային փուլ դուրս բերելն է: «Փյունիկի» պաշտոնական կայքի հետ զրույցում Արթուր Սողոմոնյանն ասել է, թե ինչու է որոշել Տալալաևին հրավիրել ակումբ:

Պարոն Սողոմոնյան, ինչո՞ւ եք որոշել հրավիրել հենց Անդրեյ Վիկտորի Տալալաևին:

Իմ կարծիքով` Անդրեյ Տալալաևը Ռուսաստանի լավագույն մասնագետներից մեկն է և հենց այն մասնագետն է, ով պետք է մեր ակումբին այսօր: «Փյունիկի» թիմում շատ են երիտասարդները, իսկ Անդրեյ Տալալաևը հայտնի է իր աշխատանքով Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ: Իր սաներից ութը տարբեր ժամանակահատվածներում խաղացել են երկրի առաջին թիմում: Այսօր մեկնարկող Աշխարհի առաջնությունում Անդրեյ Տալալաևի 6 սաներ հանդես են գալու Ռուսաստանի հավաքականի պետական դրոշի ներքո: Քիչ մարզիչներ կան, ովքեր կարող են հպարտանալ նման արդյունքներով: Ես մեծ հաջողություն եմ համարում, որ նա համաձայնել է գալ Հայաստան: Շատ շնորհակալ եմ Անդրեյին, որ ընդունել է մեր հրավերը: Ես շատ վաղուցվանից եմ հետևել նրան: Անկեղծ ասած` այնքան էլ չէի հավատում, որ կկարողանանք համոզել նրան: Կրկնակի հաճելի է, որ նա որոշել է Հայաստան տեղափոխվել իր ողջ ընտանիքի հետ միասին:

Ինչպիսի՞նպատակներ են դրված նոր մարզչի առջև:

Նպատակները մենք դրել ենք դեռ անցյալ տարի. Պլանավորում ենք 3-4 տարում դուրս գալ Եվրոպա Լիգայի խմբային փուլ, իսկ գալիք մրցաշրջանում, իհարկե, պայքարելու ենք Հայաստանի չեմպիոնի կոչման համար: Հեշտ չի լինելու, քանի որ Հայաստանում հավակնոտ թիմեր շատ կան, բայց վստահ եմ, որ մարզիչն ու մեր տղաներ ըկանեն իրենց առավելագույնը:

Արդյոք նոր մարզիչն իր հետ կբերի նոր շտաբ, թե՞ նրան կօգնեն տեղի մասնագետները:

Մարզչական շտաբում անպայման կլինեն մասնագետներ Հայաստանից, օրինակ` դարպասապահների մարզիչը, բայց Տալալաևն ունի իրօգնականները, և նրանցից երկուսը նույնպես պայմանագիր են կնքել մեր ակումբի հետ: Հիմնական շեշտն, այնուամենայնիվ, մենք դնում ենք մեր վարժարանի սաների վրա: Ի դեպ, Անդրեյ Տալալաևը լավ է ճանաչում Արմեն Գյուլբուդաղյանցին: Նրանք միասին են սովորել և ստացել Pro կարգի լիցենզիաներ: Դա ևս մեկ առավելություն է մեզ համար, քանի որ Գյուլբուդաղյանցը վերահսկում է մեր ակումբում բոլոր երիտասարդներին:

Դո՞ւք եք պնդել, որպեսզի Արմեն Գյուլբուդաղյանը մնա ակումբում:

Այո, ես Արմենին լուրջ մասնագետ եմ համարում: Կարծում եմ, Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորելու նրա որոշումը ճիշտ է: Ես հավատում եմ, որ նրա գլխավորությամբ երիտասարդական հավաքականը լավ արդյունքներ է գրանցելու:

Ակումբը նոր ձեռքբերումներ կունենա՞:

Մենք պլանավորում ենք ուժեղացնել ակումբը և 3 կամ 4 լեգիոներների հետ պայմանագիր ստորագրել, բայց ինչպես և նշել եմ նախկինում` հիմանական շեշտը դրվելու է մեր երիտասարդների վրա: Ցավոք, դեռևս չենք կարող հույսներս լեգիոներների վրա չդնել:
Մյուս մրցաշրջանից ակումբը փոխում է իր անվանումը: Ինչու է ընտրվել Երևան ՖԱ անվանումը, չէ որ կային նաև այլ տարբերակներ:
Մենք իսկապես դիտարկել ենք մի քանի տարբերակներ, բայց ընտրել ենք Երևան ՖԱ ոչ պատահական: Նախ, այդ անվանումը պարտավորեցնում է բարձր պահել ակումբի անունը և քաղաքի պատիվը բարձր պահել ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպային խաղադաշտերում: Հայտնի է, որ ֆուտբոլում շատ հավակնոտ թիմեր կրում են իրենց քաղաքի անվանումը: Նաև շատ խորհրդանշական է, որ այս տարի լրանում է մեր սիրելի Երևանի 2800 ամյակը: Հոկտեմբերին մենք մեր Հայաստանի հետ տոնելու ենք այդ կարևոր իրադարձությունը:

«Փյունիկը» հանդես է գալու Եվրոպա Լիգայում: Ինչպե՞ս է թիմը տրամադրված:

Դրանք կլինեն առաջին պաշտոնական խաղերը Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ. Մենք մեր առջև նպատակ ենք դրել անցնել, ամենաքիչը, երկու որակավորման փուլ: Օրերս կիմանանք, թե ովքեր են լինելու մեր մրցակիցները: Ես հրավիրում եմ բոլոր երկրպագուներին գալմարզադաշտ և աջակցել մեր թիմին: