Հայոց հայրապետը ծառայում է հայ ժողովրդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Հարցին, թե պե՞տք է, որ Գարեգին Բ-ն հրաժարական տա, նա պատասխանեց. «Հայրապետի հրաժարականը այդ կարգով չի լինում»:

Դիտարկմանը, թե կաթողիկոսից դժգոհություններ կային, որ նա ավելի շատ  իշխանություններին է ծառայել, Եզրաս արքեպիսկոպոսն արձագանքեց. «Հայոց հայրապետը ծառայում է հայ ժողովրդին: Հայոց եկեղեցու առաքելությունը կոչված է դրան՝ ծառայել ազգային շահին եւ զորակցել հայոց պետականությանը»:

Հիշեցնենք, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» ազգային-եկեղեցական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել։ Կաթողիկոսի հրաժարականից հետո շարժումն ակնկալում է Հայաստանում կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում: