RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայ-ռուսական բարեկամության մասին հարց է ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Սիմոնյանը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Հենց հիմա Փաշինյանի հետ ճաշում ենք: Երեկ նա հարցազրույց տվեց մեր ալիքին, իսկ հիմա ճաշի սեղանին ես առաջարկեցի ռուս-հայկական բարեկամության կենացը եւ հարցրեցի, թե նա ինչ է մտածում այդ բարեկամության մասին: Նա ասաց, որ հիմա հարաբերություններն ավելի կլավանան, ոչ թե ավելի վատ կլինեն, եւ նա համոզված է, որ դրանք արդեն ավելի լավացել են: Ահա հենց դրա համար էլ խմեցինք»,- գրել է նա:

Նշենք, որ Փաշինյանը Մոսկվայում է գտնվում ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը մասնակցելու նպատակով: