Երեւանում, այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում Ford Transit մակնիշի 14 AF 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է էլեկտրասյանն ու հաստաբուն ծառին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար, քանի որ հարվածի արդյունքում նա արգելափակվել էր ավտոմեքենայում: