Հայաստանում ֆերմերների եւ մատակարարների միջեւ առկա խնդիրները դեռ լուծված չեն: Այս մասին հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ ՀրաչԲերբերյանը՝ մեկնաբանելով գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը:

Նրա կարծիքով՝ այս ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի, որոնք ինչ-ինչ պատճառներով անգամ չեն էլ սկսել իրականացվել: «Կարելի է վստահությամբ ասել, որ մենք գյուղատնտեսությունը հետ են գցել եւս մեկ տարով: Գյուղատնտեսության ներկայիս նախարարությունը չի կարողանում իրականացնել այդ բարեփոխումները »,- դժգոհեց Բերբերյանը:

Ընդ որում, նա նշեց, որ կառավարությունը ճիշտ է վարվել,  առաջարկել է մարել գյուղացիների վարկերը, սակայն այժմ ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի, իսկ գյուղատնտեսության նախարարությունում չկա մարդ, ով կարող է դրանց իրականացման համար պատասխանատվությունը վերցնել իր վրա: ՀԿ-ի ղեկավարը գտնում է, որ նախարարությունում պետք է աշխատեն մարդիկ, որոնք համապատասխան մասնագիտական հմտություններ ունեն, իսկ այդպիսի գիտելիքներ, ըստ նրա, չունի անգամ գյուղատնտեսության նախարարը:

Խոսելով հանրապետությունում ծիրանի աճեցման եւ վաճառքի հետ կապված իրավիճակի մասին՝ նա մտահոգություն հայտնեց. «Այս տարի արտահանվել է 11 հազար տոննա ծիրան: Անցյալ տարի արտահանումը սկսվել էր հունիսի 10-ին, իսկ այս տարի՝ մայիսի 25-ին, եւ կարծում եմ, որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կկրճատվի 40 տոկոսվ: Դրա պատճառը հենց արտահանման սխալ կազմակերպումն է»,- բացատրեց Հրաչյա Բերբերյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը զարգանալու փոխարեն աստիճանաբար սկսել է հետ գլորվել: Այս խնդիրը լուծելու համար հասարակական կազմակերպության ղեկավարը առաջարկեց, որպեսզի մայրաքաղաքային իշխանությունները քաղաքացիներին թույլատրեն «բակային շուկաներ» բացել: