Կորյուն փողոցի բազմաբնակարան շենքերից մեկից հունիսի 13-ին, մի տղամարդ է իրեն ցած նետել:

«Փաստինֆո»-ին  հաջողվեց պարզել, որ 50-ամյա տղամարդը ցանկացել է տարեց մոր հետ 2-րդ հարկի պատշգամբից ցած նետվել:

Ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել մոր հետ իրականացնել այս սարսափելի քայլը, եւ տղամարդն ինքն է նետվել, ինչի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո պարզվել է, որ նա մահացել է:

Թե ինչն է այս ծայրահեղ քայլի դիմելու պատճառ հանդիսացել, այս պահին չհաջողվեց պարզել. մեր ունեցած տեղեկություններով, նախաքննություն է կատարվում: