ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովի կազմակերպմանը: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ Պոմպեոն նշել է, որ Հյուսիսային Կորեայի հարցով դեռ մեծ աշխատանք է սպասվում:

Նրա խոսքով՝ նախկինի նման վտանգ կա, որ ապամիջուկայնացման հնարավոր է չհասնել: «Չինաստանը եւ ԱՄՆ-ն դեռ մեծ աշխատանք ունեն տանելու այս ուղղությամբ»,- նշել է նա:

Վան Ին իր հերթին նշել է, որ միջուկային հարցի խաղաղ կարգավորումը երկխոսության միջոցով համապատասխանում է միջազգային հանրության ակնկալիքներին, նպաստում է Կորեայի թերակղզու ապամիջուկայնացմանը եւ կհանգեցնի իրական եւ երկարատեւ խաղաղության թերակղզում եւ տարածաշրջանում: Նա նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում ամերիկյան կողմի ջանքերը: