Երեւանում հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ Ֆուդ Կորտ»-ի մոտ Նորիկ Պ.-ն իր վարած Lada 110 մակնիշի 35 NT 326 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 RU 774 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, Mercedes մակնիշի 35 SG 542 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyna.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

Lada-ի վարորդ Նորիկ Պ.-ն ենթարկվել է բժշկական հետազոտության եւ պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ոստիկանությունը պարզում է մյուս վարորդների ինքնությունը: