Այժմ իսպանացիներին ավելի հեշտ է տեղ գտնել հենց քաղաքում խորոված պատրաստելու կամ փոքրիկ երեկույթ կազմակերպելու համար: Թագավորությունում վերջին հարկերում գտնվող բազմաթիվ բնակարաններ տեռասներ ունեն կամ հատված տանիքի վրա: Եվ այժմ պետք չէ նման տեղեր փնտրել ըկերների եւ ծանոթների շրջանում՝ երեկույթ կազմակերպելու համար: Դուր եկած տեղը կարելի է պարզապես վարձակալել մի քանի ժամվա ընթացքում հավելվածի միջոցով, գրում է «ՌԳ»-ն:

Նման ծառայության արժեքը կտատանվի օրական 50-ից 600 եվրոյի սահմաններում՝ կախված գույքի սեփականատերերի կողմից առաջարկվող պայմաններից` տեռասի չափ, լողավազանի, գրիլի, սառնարանի, ստվերի կամ դիտարժան տեսարանի առկայություն: Ընդհանուր առմամբ, հհավելվածը նախատեսված է ցերեկային միջոցառումների համար, սակայն կարելի է վայր գտնել նաեւ գիշերային խրախճանքի համար: 

Ըստ գաղափարի հեղինակների՝ հավելվածին միանալ կարող է ցանկացած մարդ, ով բաց հարթակով բնակարան ունի: Ծառայությունն այնքան արագ է տարածում ստացել, որ սեփականատերերը մտածում են ծառայությունների ընդլայնման եւ անգամ միջազգային շուկա մուտք գործելու մասին: