Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կոռուպցիոն գործարքների մեջ է եղել: Այս մասին  այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասել է հոգեբանության գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը եւ այդ մասին փաստեր է հրապարակել:

«Սամվել Հարությունյանի գործունեության ընթացքում կհանդիպեք երկու ազգանուն՝ Հրանտ Ավասյան և Ռուբեն Աղուզումցյան, ովքեր Սամվել Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում ստացել են 12 գրանտ, հարմարվել են արդյունավետ գիտնականներ, նրանց նվիրվել է երկու լաբորատորիա: Դրամաշնորհներ ստացողների անունները կրկնվում էին ամնե տարի եւ անընդհատ նրանք էին շահում: Ստացվում է, որ նրանք 17 անգամ գրանտներ են ստացել, ստացվում է, որ նրանք կամ խոշոր գիտնականներ են կամ էլ Սամվել Հարությունյանի ընկերներն են եւ նա էլ անդիմադրելի սեր ունի իր ընկերների հանդեպ: Կարծում որ սա կրիմինալ է»,-ասաց նա:

Սամվել Խուդոյանը հավելեց, որ Սամվել Հարությունյանը պետական փաստաթղթի կեղծում է արել, ինչը հավաստող փաստաթղթեր ներկայացրեց:

 Ըստ Սամվել Խուդոյանի՝ պետք է Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին հարցնել՝ ինչու՞ է Սամվել Հարությունյանը վերանշանակվել իր պաշտոնում:

«Նա ի դեպ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի ընկերն է, եւ իմ կարծիքով այդ պատճառով է կարողացել նման ապօրինի գործողություններ անել», - նշեց Սամվել Խուդոյանը: