Հունգարիայի դատարանը որոշում է կայացրել շնչահեղձ եղած 71 անօրինական միգրանտի գործով, որոնց մարմինները հայտնաբերվել էին 2015 թվականին Ավստրիայում հունգարական պետհամարանիշներով ավտոֆուրգոնի մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BBC News-ը:

Դատարանը չորս կասկածյալի մեղավոր է ճանաչել՝ 59 տղամարդու, 8 կնոջ եւ 4 երեխայի մահվան համար եւ յուրաքանչյուրին դատապարտել է 25 տարվա ազատազրկման:

Դատախազության տվյալներով՝ ամբաստանյալները գիտեին, որ ավտոֆուրգոնով տեղափոխվող փախստականները կարող էին շնչահեղձ լինել եւ անտեսել են նրանց օգնության ճիչերը:

BBC News-ը հայտում է, որ այս գործով 14 ձերբակալվածները հանցավոր խմբի անդամներ են, որոնց մեծ մասը Բուլղարիայի քաղաքացիություն ունի: Նրանք մեղադրվում են ոչ միայն սպանության, այլեւ խոշտանգումների եւ մարդկանց առեւտրով զբաղվելու համար: