Հինգշաբթի առավոտյան Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռում ծեծկռտուքի մասնակից երեք ռուս քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո տեղափոխվել են օդանավակայանի ոստիկանական բաժին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Զվարթնոց» օդանավակայանի ավիաանվտանգության ծառայությունից տեղեկացրել են Մոսկվա-Երեւան չվերթը իրականացնող ինքնաթիռում ծեծկռտուքի մասին: Օպերատիվ խումբը պարզել է, որ ոչ սթափ վիճակում երեք ուղեւորների՝  Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 1982 թ. Ծնված Անտոն Ն.-ի, 1987 թ. Ծնված Ալեքսեյ Ի.-ի եւ 1967 թ. ծնվածԱլեքսանդր Ֆ.-ի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, նրանք հայհոյել են միմյանց եւ հարվածներ հասցրել»,- նշվում է ոստիկանության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Նշվում է, որ միջադեպի մասին ահազանգը ստացվել է ժամը 03:40-ին: Մոտ երկու ժամ անց ծեծկռտուքի մասնակիցները տեղափոխվել են օդանավակայանի ոստիկանական բաժանմունք: