Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնում ներկայացրել է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

2017 թվականի նոյեմբերի 13-ին Մամուկա Բախտաձեն ֆինանսների նախարար է դարձել վարչապետ Կվիրիկաշվիլիի կառավարության կազմում: Վեց ամիս է անցել, սակայն երկրի բնակիչները քիչ բան գիտեն նախարարի մասին:

Լրատվամիջոցների համաձայն՝ Մամուկա Բախտաձեն միլիարդատեր Բիդզինա Իվանիշվիլիի ավագ որդու՝ Ուտա Իվանիվշիլիի ընկերն է: Մինչդեռ, նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո հայտարարել է, որ չէ Իվանիշվիլիի երեխաների հետ: