Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտում է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպումը: Դաշտ են դուրս եկել Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի թիմերը:

Ֆուտբոլիստներին աջակցելու նպատակով ժամանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ժամանել են նաեւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքատ Միրզիեւը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան եւ Պարագվայի ընտրված նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը եւ ուրիշներ: