Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա երեխաներին դեմ Donald J. Trump Foundation բարեգործական հիմնադրամի լուծարման մասին դատական հայց է ներկայացրել, հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ նրա՝ հայցում  նշվում է  ավելի քան 10 տարի տեւած «ապօրինի գործողություններին» մասին:

«The Foundation-ը ոչ այլ ինչ էր, քան Թրամփի վճարումների  եւ նրա ընկերությունների համար բարեգործական կազմակերպություններին տրամադրվող  չեկային գրքույկ, անկախ դրանց նպատակներից եւ օրինականությունից», - հայցը մեջբերում է Huffington Post-ը: «Դա հակասում է մասնավոր բարեգործական հիմնադրամների սկզբունքներին»:

Հայցվորը 2.8 մլն դոլարի չափով փոխհատուցում է պահանջում՝ գումարած տուգանքները, ինչպես նաեւ Թրամփի համար 10 տարով, իսկ նրա երեխաների  համար մեկ տարով հիմնադրամը ղեկավարելու արգելում: