Մենք շատ լավ, ուղիղ հարաբերություններ ունենք: Եվ այդ հարաբերությունները հաստատվեցին առաջին իսկ րոպեներից: RT-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հարաբերությունների մասին հարցին:

«Կարող եմ ասել, որ մեր հարաբերություններն առանց մութ անկյունների հարաբերություններ են: Դա շատ կարեւոր է: Մենք ամեն ինչ ուղիղ քննարկում ենք: Բոլոր հարցերն ուղիղ ենք առաջադրում: Եվ ուղիղ ենք պատասխանում դրանց: Վլադիմիր Պուտինն այդպիսի մարդ է: Որքան հասկանում եմ, նրա համար դա շփման հարմար ոճ է եւ, անկեղծ ասած, ինձ համար նույնպես այն հարմար է: Կարող եմ հստակ ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արագ եւ շատ կառուցողական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է. Մեդվեդեւը՝ Փաշինյանին