ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր բարեգործական հիմնադրամի դեմ  ուղղված հայցին դրդել են դեմոկրատ  քաղաքական հակառակորդները եւ խոստանում է գործը արտադատական համաձայնությամբ չավարտել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնադրամին իր նախագահական քարոզչության հետ կապված ապօրինի քաղաքական կոորդինացման համար: Գործով պատասխանող կողմ են նաեւ Թրամփի երեք մեծահասակ երեխաները: Անդերվուդը հիմնադրամից  2,8 միլիոն դոլար փոխհատուցում է պահանջում:

 «Նյու Յորքի կասկածելի դոմոկրատները եւ նրանց գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը, որն այժմ խայտառակված է եւ փախել է քաղաքից, հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի հիմնադրամի հարցով իմ դեմ դատարան դիմեն: Ես արտադատական համաձայնության չեմ գնա»,— գրել է Թրամփը: