Կրթության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ղեկավար Սմբատ Գոգյանի նշանակման շուրջ աղմուկն արհեստական է: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Չկա մի կառավարություն, որի նշանակումները ծափահարություններով են ընդունում։ Տեղյակ եմ թե՛ ԲՈՀ-ի, թե՛ այլ պաշտոնյաների նպատմամբ քննադատություններին: Շատ լավ ճանաչում էի Լիլիթ Արզումանյանին եւ կարող եմ ասել՝ քիչ թե շատ առնչվում էր կրթության եւ գիտության խնդիրներին: Նա լուրջ բարեփոխումներ է իրականացրել այդ գործում, պրոֆեսիոնալ է: Բայց կա նախարար ե իշխանություն, նրանք են որոշում՝ ում հետ աշխատել, ում հետ՝ ոչ։ ԲՈՀ-ի նոր ղեկավարի հետ կապված այն աժիոտաժը, կարծում եմ, արհեստական է։ Անկախ պաշտոնից ու կուսակցությունից՝ պաշտոնյաների մասին պետք է կարծիք կազմենք ոչ թե ֆեյսբուքյան նկարներով ու տեսանյութերով, այլ իրենց իրականացրած աշխատանքով»,- ասել է Շարմազանովը։

Ինչ վերաբերում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին. Շարմազանովի խոսքով՝ պետք է հարգանքով վերաբերել նրա քայլին: