Շատ ֆրանսիացիներ բացահայտ արտահայտում են իրենց դժգոհությունն այն կապակցությամբ, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը եւ նրա կինը՝ Բրիջիտը, Ելիսեյան պալատի պաշտոնական ընթրիքների համար չափազանց թանկ ճաշասեղանի սպասք են գնել, չնայած նրան, որ նախագահի վարչակազմն անընդհատ բողոքում է  սոցիալական օգնության համար պետական ծախսերի չափերից, հաղորդում է BBC-ն:

1200 առարկաներից կազմված սպասքն, անձամբ ընտրել է առաջին տիկինը: Ըստ պաշոտնական տարբերակի այն արժեցել է  50 հազար եվրո:

Ֆրանսիական երգիծական Le Canard Enchaîné ամսագիրը նշում է, որ սպասքի իրական գինը մոտ 10 անգամ ավելի շատ է եւ մոտ 500 հազար եվրոյի  է հասնում:

Դրա հետ միաժամանակ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Մակրոնը բողոքում է, որ սոցիալական ծրագրերի համար չափազանց շատ փող է ծախսվում:

Ելիսեյան պալատը նշում է, որ իրերի արտադրության` 900 խոշոր եւ 300 փոքր ափսեների գումարը հատկացվել է արտադրական բյուջեից: Ելիսեյան պալատը 50 հազար եվրո է վճարել նկարիչների աշխատանքի համար: