Յորքշիրից ոստիկանը լուսանկարել է սարսափելի ծառ, որը պատված է հարյուրավոր թրթուրների ցանցով: Այն միանգամից գրավել է սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը, հաղորդում է Daily Mail-ը:

Լուսանկարի հեղինակի խոսքով, ծառն այնքան խիտ էր ծածկված թրթուրներով, որ թվում էր, թե շարժվում է: