Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ 40 երկիր ցանկանում է դիտորդներ դառնալ կամ միանալ Եվրասիական տնտեսական միությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն այժմ «լավ արդյունքներ է ցույց տալիս»: Նազարբաեւը հավելել է, որ միայն անցյալ տարվա ընթացքում միության անդամների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երեսուն անգամ: