Մշակույթի նախարար Լիլիթ Մակունը հյուրընկալել է ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին: Հանդիպմանը ներկա էին գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը և արձակագիր, Հայաստանի «Փեն» ակումբի նախագահ Արմեն Օհանյանը:

Փիթեր Բալաքյանը նախարար Մակունցին նվիրել է իր՝  Պուլիտցերյան մրցանակի արժանացած «Օզոնային հանդես» բանաստեղծությունների ժողովածուն:

Հանդիպման ընթացքում քննարկվել է գրողի ստեղծագործություններից որևէ մեկն առաջիկայում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հայերեն թարգմանելու հնարավորությունը:

Ամերիկահայ գրող, բանաստեղծ, 2016 թվականին «Օզոնի հանդես» բանաստեղծությունների ժողովածուի համար «Պոեզիա» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակի արժանացած Փիթեր Բալաքյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն իր հիացմունքն է հայտնել նաև Լոռվա բնաշխարհի, հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ու Հայաստանի նոր սերնդի մասին, որի ձեռքերում, ըստ նրա, այսօր երկրի ներկան է ու վաղվա օրը: