Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հարցազրույց է արել Դիարբեքիրից քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Կարո Փայլանի հետ։

«Ակոս»-ի այն հարցին, թե ինչպես է իրեն զգում որպես թեկնածու Դիարբեքիրում, Կարո Փայլանը պատասխանել է․ «Ես մալաթիացի եմ ու մեծացելե մ Մալաթիայի մասին հուշերով։ Ընտանիքս ստիպված է Մալաթիայից գաղթել Ստամբուլ։ Դիարբեքիրն էլ ինձ օտար չէ։ Երբ վերականգնվում էր Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, ես պարտականություն էի ստանձնել վերանորոգման գործընթացում։ Դիարբեքիր այցելությունների ժամանակ միշտ լսում էի, որ մեկի վարպետի անունը Կարապետ էր, մյուսինը՝ Մկրտիչ։ Շատ էի ուզում, որ Դիարբեքիրի Սուրի շրջանը կրկին նախկին տեղաբնիկների՝ հայերի բնակավայրի վերածվի։ Սակայն վերջին երեք տարիները քաոս ու մթություն բերեցին Դիարբեքիրի վրա»։

Կարո Փայլանը անդրադարձել է նաեւ իր համարձակ ելույթների հետ կապված մարդկանց անհանգստությանը՝ շեշտելով, որ 1915 թվականին հայերը ձայն չհանեցին, դրա համար այդ փորձանքը եկավ իրենց գլխին։