«Բենֆիկայի» եւ Պորտուգալիայի հավաքականի  նախկին հարձակվող Նունու Գոմեշը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում կիսվել է Պորտուգալիայի հավաքականի  մասին իր կարծիքով եւ պատմել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում իր ֆավորիտների մասին:

Ո՞ր թիմն ամենամեծ հնարավորություններն ունի

Կարծում եմ, բոլորը կասեն Բրազիլիան, Իսպանիան եւ Գերմանիան: Բայց կան նաեւ այլ թիմեր, ինչպիսիք են Պորտուգալիան, որը նույնպես հաղթանակի հնարավորություն ունի: Գերմանիան ուժեղ է, անցյալ տարի նրանք հաղթել են Կոնֆեդերացիայի գավաթը, հետո Բրազիլիան, ինպես նաեւ Իսպանիան: Այս երեքին ես կանվանեմ գլխավոր ֆավորիտներ: Այնուհետ Արգենտինան, Պորտուգալիան եւ Ֆրանսիան: Տեսնենք, ես չեմ կարող կանխատեսել, թե ով կհաղթի:

Ո՞ր Պորտուգալիան է ավելի ուժեղ՝ այն, որը խաղում էր Եվրո 2016, թե՞ ներկայիս թիմը

Ես կարծում եմ, որ այս թիմը բավական լավն է, մենք հաղթեցինք Եվրոն եւ 2 տարոց նոր խաղացողներ ունեցանք, որոնք ավելացրեցին մեր հարձակման ուժը: Այսպիսով, ես կարծում եմ, որ այս թիմը ավելի ուժեղ է, քան Եվրոյին մասնակցած հավաքականը:

Ի՞նչ կարող եք ասել Ռուսաստանի մասին: Ինչպե՞ս եք գնահատում մարզադաշտերը: Ո՞րտեղ եք հասցրել լինել

Ամեն ինչ հրաշալի է, մարզադաշտերը ֆանտաստիկ են: Զգացվում է Աշխարհի առաջնության մթնոլորտը, մարդիկ վայելում են մրցախաղը եւ ես ուրախ եմ, որ այստեղ եմ: Կարծում եմ, որ սա հիանալի Աշխարհի առաջնություն կլինի....

Կարո՞ղ եք անվանել ձեր կարիերայի  վատագույն եւ լավագույն հանդիպումը

Հանդիպումներից մեկը եղել է իմ կյանքի եւ վատագույն եւ  լավագույն խաղը: Խոսքը Եվրո-2004-ի եզրափակչի մասին է: Մենք խաղում էինք Պորտուգալիայում, մենք մտանք եզրափակիչ: Դա մեծ երազանք էր ֆուտբոլիստների եւ երկրի համար, բայց մենք պարտվեցինք:դա ուղղակի մղձավանջ էր: Այդ խաղը կարելի է անվանել իմ կյանքի վատագույնը եւ  լավագույնը:

Վերա Մարտիրոսյան