Վիլնուսի արվարձանում վագոնավարը գնացքից դուրս էր շպրտել կորած շանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Բալենիների այգի» անօթեւան կենդանիների փրկության կազմակերպության Facebook-յան էջը։

«Լյանտվարիսում կոպիտ վագոնավարը բռնությամբ գնացքից դուրս է շպրտել ու ճակատագրի քմահաճույքին թողել շանը՝ զրկելով նրան տիրոջը գտնելու հնարավորությունից»,- գրել են կազմակերպության աշխատակիցները։

«Բալենիների այգուն» այդ միջադեպի մասին հայտնել էր ականատեսը։

Վագոնավարի արարքը վրդովեցրել էր համացանցի օգտատերերին։

Օգտատերերը նաեւ համարում են, որ այս տրամաբանությամբ ապագայում կարող են գնացքից դուրս հանել երեխաներին, եթե նրանց մոտ այդ պահին տոմս չլինի։

Շանը հասցրել են Վիլնուս, որտեղ նրան զննել են անասնաբույժները։ Կենդանին միկրոչիպ ուներ տերերի մասին տեղեկություններով, որոնք «Բալենիների այգի» են ժամանել դեռ մինչեւ նրանց հետ կապվելը ու պատմել, որ շունը անհետացել էր հինգշաբթի երեկոյան։