Հունաստանի ու ու նախկին հարավսլավիական հանրապետություն Մակդեոնիայի արտգործնախարարներ Նիկոս Կոտզիասն ու Նիկոլա Դիմիտրովը ստորագրել են համաձայնագիր Մակդեոնիայի նոր սահմանադրական անվան մասին։ Համաձայնագրի տակ ստորագրել է նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցան, որը միջնորդի դեր է կատարել բանակցություններում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ համաձայնագրի՝ երկիրը կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն

Ստորագրման արարողությունը անցել է Պսարադես ավանում՝ երկու երկրների սահմանին, վարչապետեր Ալեքսիս Ցիպրասի ու Զորան Զաեւի ներկայությամբ։

Ցիպրասը հայտնել է, որ ստորագրման արարողությունը «հանդիպում է պատմության հետ»։

«Այստեղ չկան հաղթողներ կամ պարտվողներ»,- ասել է Ցիպրասը, նշելով , որ ինքը դիմում է ոչ միայն երկու երկրների, այլեւ ամբողջ Բալկանների ժողովուրդներին։

Ցիպրասը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցային ՝ վեճի կարգավորմանն ուղղված բազմամյա ջանքերի համար;

Զաեւն էլ իր կողմից հայտնել է, որ համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի։

«Մենք վերջ են տվել բազմամյա տարաձայնություններին»,- ասել է նա։

«Համաձայնագիրը սահանում է վստահություն երկու երկրների, դրանց քաղաքացիների միջեւ։ Մենք բարեկամություն ենք սահմանում երկու երկրների միջեւ։ Մենք գործընկերներ ու դաշնակիցներ ենք։ Տարածաշրջանում ստեղծվում է նոր իրողություն»,- ասել է Զաեւը։

Նրա խոսքով՝ պայմանագիրը օգուտ կտա երկու երկրների թե տնտեսական, թե առեւտրային հարաբերություններին։

Ստորագրումից հետո Զաեւը հանել է փողկապը ու այն նվիրել Ցիպրասին՝ Հունաստանի վարչապետը մինչ այդ հայտնել էր, որ սկսելու է կրել փողկապներ, երբ իրեն հաջողվի նվազեցնել Հունաստանի պետական պարտքը։