ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել կառավարական հանձնաժողով ձեւավորել՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988-91թ.թ. մեր ազգային-ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետեւաբար նաեւ Հայաստանի Հանրապետության ստեղծման եւ Արցախի ազատագրման ակունքներում»,- հրել է Արարատ Միրզոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 17-ին, Երեւանում մահացել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից Իգոր Մուրադյանը: