ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում Art All Night ցուցահանդեսում հրաձգության հետեւանքով 20 մարդ է վիրավորվել, հրաձգության մեջ կասկածվողը զոհվել է, հայտնում է NJ.com պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել Թրենթոն քաղաքում կիրակի, տեղական ժամանակով մոտ 3.00-ին՝ ամենամյա 24-ժամյա ցուցահանդեսի ժամանակ:

Ինչպես հայտնել է Մերսեր քաղաքի դատախազ Անջելո Օնոֆրին, 20 տուժածներից 16-ը հրազենային վնասվասծքներ են ստացել եւ տեղափոխվել տեղի հիվանդանոցներ: Նրա խոսքով՝ եւս մեկ մարդ, ում կասկածում են հրաձգությանը մասնակցելու մեջ, ձերբակալվել է:

Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանը, ով ցուցահանդեսում էր ոչ ծառայողական պատականությունները կատարելու ժամանակ, հրաձգությունը սկսվելուց հետո ի պատասխան կրակել է:

Միջադեպի մյուս հանգամանքները պարզվում են:

#BREAKING: Mercer County DA’s Office confirms one dead, at least 14 injured in an overnight shooting at #ArtAllNight festival in #Trentonpic.twitter.com/2i3pUidJwW

— Anita Oh (@anita_oh) 17 июня 2018 г.