Երեւանում, հունիսի 16-ին, գողություն է տեղի ունեցել. առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 42-ամյա Սեւակ Ա.-ն եւ հայտնել, որ նախորդ օրը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Մաշտոցի պողոտայում թալանել են բակում կայանված Mercedes մակնիշի 086 HH 01 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Սեւակ Ա.-ն Ազգային ժողովի պատգամավորներից մեկի օգնականն է, իսկ համարանիշներն էլ հաշվառված են ԱԺ հաշվեկշռում։