Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հունիսի 17-ին, այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարան եւ հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։

Նա հիշեցրեց, որ Արա Բաբլոյանն այցելել է բոլոր այն պատգամավորներին, որոնք գտնվել են անազատության մեջ, այդ թվում Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:

Կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների օգնությունը գողացել է. Փաշինյան

Դատարանը որոշեց. Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները տեսանյութով