Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է, սակայն դեռ չի ստորագրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Նա հավելեց, որ  վարչապետը դիմումը ստացել է 3 օր ուշացումով, քանի որ աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ-ում:

«Հրաժարականի դիմումը եթե վարչապետը ստորագրի, դա անմիջապես կհայտարարվի, քանի որ թաքցնելու բան չկա այդտեղ»,-նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել, քանի  որ  պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ կապված իր առաջարկը Կառավարության աջակցությունը չի ստացել, նաեւ դադարեցնում է իր անդամակցությունը «Լուսավոր» Հայաստան կուսակցությանը: