Այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այսօր՝  հունիսի 18-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը»,-ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Թե ինչ հարցեր են ներառված արտահերթ նիստի օրակարգում, չի հաղորդվում: Այդ մասին ոչինչ չկա նաեւ կառավարության կայքում, որտեղ միշտ տեղադրվում է կառավարության նիստերի օրակարգը: