Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանն և դրան հաջորդած բացահայտումներին:

«Արմենպրես»-ի  հարցին ի պատասխան Արա Բաբլոյանն ասել է. «Այն, ինչ ներկայացվեց հեռուստատեսությամբ, բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի երևույթ է։ Վստահ եմ, որ դատաիրավական մարմինները կլինեն հետևողական, որ բացահայտվեն մեղավորները և ենթարկվեն համարժեք պատասխանատվության։

Ամենավատ իրողությունն այն է, որ երեխաները, որոնք նամակներ էին գրել և վստահ էին, որ իրենց աջակցությունը հասել է զինվորին, հուսահատվեցին։ Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքներն այս արարքին համարժեք գնահատական տալու համար»:

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները տեսանյութով