Արզուման Հարությունյանը բարձր պրոֆեսիոնալ է, նրա ազնվությանը խնդրում եմ որեւէ մեկդ չկասկածեք։ Այդ մասին այսօր՝ հունիսի 18–ին, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ մեկնաբանելով դիտարկումը, որ Արզուման Հարությունյանի նշանակումը միանշանակ չի ընկալվում։

«Եւս մեկ անգամ նշենք, որ առաջնորդվում ենք փաստերով, այլ ոչ թե ենթադրություններով։ Եթե մեկդ կներկայացնի որեւէ փաստ, որ Արզուման Հարությունյանը չի կատարել իր պարտականությունները, կամ խառնված է որեւէ կոռուպցիոն սխեմաների մեջ, հավաստիացնում ենք, որ դրան ընթացք կտրվի։ Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ Արզուման Հարությունյանն ազնիվ, հայրենասեր գեներալ է, որն աշխատում է ի փառս Հայաստանի Հանրապետության»,– նշեց Վանեցյանը։