Բնապահպաններին կոչ եմ անում թող գնան այն արջերին, առյուծներին տեր կանգնեն։ Այդ մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Էլ մսի պահածո չկա, որ ուտեն, կարող է սովածանան»,– ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը յուրացված սննդով կերակրել է իրեն պատկանող վայրի կենդանիներին՝ վագրերի եւ արջերի։