Խորասուզվել Երեւանի մթնոլորտի մեջ, ճանապարհորդել դեպի անցյալ, սեփական մաշկի վրա զգալ ներկան, դառնալ զարմանալի, սրտառուչ, զվարճալի ու մարդկային պատմությունների վկան եւ նույնիսկ զգալ ապշեցուցիչ ու ոչ մի բանի չնմանվող հայկական մայրաքաղաքի բույրը՝ այս ամենը հնարավոր է Երեւանի կոնյակի գործարան «ԱՐԱՐԱՏ Երեւանի» նախագծի շնորհիվ, որը գործարկվել է Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակի պատվին: Սա զարմանահրաշ ճանապարհորդություն կլինի ոչ միայն մայրաքաղաքի հյուրերի, այլեւ նրա երեւանցիների համար (ֆոտոռեպորտաժ):

Փողոցներ, պատմություններ եւ իհարկե՝ «Երեւան» լեգենդար կոնյակ, որն աշխարհում ամենաթունդ կոնյակն է: 1947 թվականին անգերազանցելի վարպետ Մարգար Սեդրակյանի ստեղծած «Երեւանը» կործանել է բոլոր կարծրատիպերն այն մասին, որ կոնյակի թնդությունը չի կարող անցնել 50 աստիճանից: Լեգենդի համաձայն՝ Սեդրակյանն այս կոնյակը ստեղծել է բեւեռագնացների համար: Հայկական արեւի ամբողջ ջերմությամբ ներծծված 57-աստիճանի կոնյակը պետք է տաքացներ Հյուսիսային բեւեռի արշավախմբերի մասնակիցներին:

Քաղաքի տարեդարձին ընդառաջ «Երեւանը», որը լրացնում է ԱՐԱՐԱՏ կոնյակների Վինտաժային հավաքածուն, հասանելի կլինի զբոսաշրջիկներին եւ երեւանցիներին: Իմ կարծիքով՝ մեկ բաժակ նման կոնյակը քաղաքով ճանապարհորդելու եւ նրա մթնոլորտի մեջ լիովին խորասուզվելու հոյակապ սկիզբ է: Թող ձեզ չվախեցնի ըմպելիքի թնդությունը, այն ապշեցուցիչ փափուկ եւ թավշյա համ ունի: Այն պետք է խմել անշտապ: Գավաթը մոտեցրեք քթին եւ մեկ-երկու րոպե շնչեք բույրը, դուք «կլսեք» վանիլի, դեղձի, սեւ սալորի նոտաները: Մի ումպ արեք եւ այն «սահեցրեք»: Դուք կզգաք, թե ինչպես է հաճելի ջերմությունը տարածվում ամբողջ մարմնով մեկ, իսկ բերանում պայթում է բույրերի փունջը՝ սալորի կարամելի, մեղրածաղկի, վանիլի, նարնջի, սեւ սալորի, ծիրանի, մեխակի: Դուք կզգաք, թե ձեզ ինչպես է տաքացնում երեւանյան արեւը, եւ ոտքերն իրենք ձեզ կտանեն զբոսնելու այս քաղաքի ակրկնելի փողոցներով:

Այս ճանապարհորդությունում ձեզ կօգնի «ԱՐԱՐԱՏ Երեւան» հավելվածը, որը ստեղծվել է ARLOOPA կորպորացիայի հետ համագործակցությամբ: Լրացված իրականության շնորհիվ դուք կկարողանաք տեսնել 40-ականների, 50-ականների, 60-ականների կամ 70-ականների Երեւանը: Ձեր դեվայսում անվճար հավելվածը բեռնելով, դուք կունենաք վիրտուալ քարտեզ՝ մայրաքաղաքի հետաքրքիր տեղավայրերի նշումով: Տեղ հասնելով՝ դուք ձեր սմարթֆոնն ուղղում եք շենքի կամ փողոցի վրա եւ տեսնում, թե այն ինչ տեսք է ունեցել, օրինակ, 1940 թվականին: Այսպիսով, դուք ձեր տրամադրության տակ եք ունենում ժամանակի մեքենան, որը ձեզ կօգնի ճանապարհորդել դեպի անցյալ եւ խորասուզվել այն Երեւանի մթնոլորտում, որի մասին շատերը լսել են իրենց ծնողներից կամ տատիկ-պապիկներից: Հավելվածը կարելի է բեռնել այստեղ:

Այս զարմանահրաշ ճանապարհորդությունից հետո ձեզ է սպասում PAN Photo ֆոտոգործակալության հետ համատեղ նախագծի շրջանակում «Երեւանի պատմությունների» հետ ծանոթությունը: Քաղաքի բնակիչների մասին արտասովոր, անսպասելի պատմությունները  կբացահայտեն Երեւանի եւ նրա բնակիչների նոր սահմանները: 10 լուսանկարներ, 10 թեմաներ՝ ոչ ստանդարտ հայացքներ, որոնք կստիպեն նորովի տեսնել սիրելի քաղաքը եւ այն էլ ավելի սաստիկ սիրել: Պատմություններին կարելի է հետեւել Instagram-ի Yerevan Stories էջում, տարեվերջին ԱՐԱՐԱՏ թանգարանում ցուցահանդես կբացվի: